Մայիսի 8-9-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4°-ով

Մայիսի  8-9-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4°-ով

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է «հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով:

Մայիսի 8-ին և 9-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին` օրվա ընթացքում, հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

Կարդացեք նաև՝ Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսին. Կլիմայի բնութագիրն ու կանխատեսումը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---