Ծաղկաձորում կայանալիք Կոնյակի փառատոնը չի հետաձգվում

Ծաղկաձորում կայանալիք Կոնյակի փառատոնը չի հետաձգվում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը հետաձգվում է, մասնավորապես՝ իբր տեղափոխվում է մայիս ամսից հոկտեմբեր, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում էՏուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը:

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի կայանալու օրը և վայրը մնում են անփոփոխ. փառատոնը կկայանա մայիսի 7-ին՝ Ծաղկաձորում:

Փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:

Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները: Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն, կգործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն):

Նախատեսվում է շոու ծրագիր, ելույթ կունենան Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը: Փառատոնը կավարտվի տոնական հրավառությամբ:

Մուտքն անվճար է:

Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն: Տաղավարները կբացվեն ժամը 12:00-ից: Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ Ռուսաստանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---