Վերականգնված «Մետրոպոլիս» համր-ֆիլմը 1-ին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին

Վերականգնված «Մետրոպոլիս» համր-ֆիլմը  1-ին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին

PanARMENIAN.Net - Համաշխարհային կինոյի պատմության ամենանշանակալի գործերից մեկի՝ «Մետրոպոլիս» համր-ֆիլմի ցուցադրություն տեղի կունենա Երևանում:

Ցուցադրումը կուղեկցվի գերմանացի հայտնի «համր ֆիլմերի դաշնակահար» Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ և տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 19.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Գերմանական թերևս ամենահայտնի համր ֆիլմ «Մետրոպոլիսը» 2010թ. վերականգնված տարբերակով և Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի երաժշտական նվագակցությամբ առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին:

1927թ. էկրան բարձրացած այս ֆիլմը համարվում է էքսպրեսիոնիստական կինոարվեստի հանրաճանաչ գործերից մեկը և շատ արվեստագետների ներշնչման աղբյուր: Այս գիտաֆանտաստիկ ֆիլմն իր տեսակի մեջ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր և համարվում է բլոկբաստերի վաղ նախատիպը: Այն նաև այն ժամանակների ամենաթանկ ֆիլմերից է: Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակով ներկայացվող ֆիլմի պրեմիերան կայացել է 2010թ. փետրվարին՝ Բեռլինալեում: Դեռևս 2001թ. նույն հիմնադրամի կողմից վերականգնված և կրկին Բեռլինալեում ներկայացված ֆիլմի տարբերակն այն ժամանակ, առհասարակ առաջինը որպես ֆիլմ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային վավերագիր ժառանգության մեջ:

Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում։

«Մետրոպոլիս» համր-ֆիլմ-համերգի ցուցադրությունը՝ դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ մայիսի 13-ին՝ ժամը 15.00-ին տեղի կունենա նաև Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---