Թուրքական բանակը ավարտել է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության նախապատրաստումը10 նոյեմբերի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակն ավարտել է քուրդ գրոհայինների դեմ Հյուսիսային Իրաքում սահմանամերձ ռազմական գործողության նախապատրաստումը եւ կառավարությունից այն անցկացնելու հրահանգներին է սպասում, հայտնել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Յաշիր Բույուկանիտը: «Գործողության նախապատրաստման բոլոր տեխնիկական աշխատանքները ավարտվել են: Նոյեմբերի մեկին կառավարությանը ուղարկվելու է պաշտոնական նամակ, որում նշվում է` ինչպիսի խնդիրներ ենք մենք դնում մեր առջեւ: Այժմ գործողությունն իրականացնելու լիազորությունը կառավարության մոտ է: Եթե նա համապատասխան հրահանգ տա, մենք շատ կարճ ժամանակահատվածում կարող ենք սկսել գործողությունը»,- շաբաթ օրը թուրքական գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ջումհյուրիեթ» թերթը:Թերթը նշում է, որ Բոյուկանիտը հիշեցրել է, որ թուրքական բանակը բազմաթիվ անգամներ է գործողություններ անցկացրել Հյուսիսային Իրաքում: «Ասում են, որ մինչեւ հիմա 23 գործողություն է անցկացվել, եւ դրանք հաջողություն չեն բերել: Մենք դրանք իրականացրել ենք ըստ պահանջի եւ ժամանակի եւ դրանցից երեքը եղել են շատ խոշոր (1992, 1995 եւ 1997 թվականին) եւ կոնկրետ արդյունքներ են տվել»,- ընդգծել է նա Բույուկանիտը: Թուրքական գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերով, սահմանամերձ գործողությունը մի քան ասպեկտ ունի, մասնավորապես` քաղաքական եւ դիվանագիտական: «Մենք` որպես զինված ուժեր, զբաղվում ենք դրա ռազմական ասպեկտով»,- շարունակել է նա: Բույուկանիտի կարծիքով, զուտ ռազմական միջոցներով հաղթանակ տանել հնարավոր չէ: «Այսօր ահաբեկչությունը գլոբալ երեւույթ է եւ մեկ գործողությամբ անհնարին է վերացնել Քրդստանի Աշխատավորական կուսակցություն ահաբեկչական խմբավորումը», հաղորդում է Վեստի-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |