ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը

ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության(ՔԱԿ) մարտական թևը՝ HPG-ն, ստանձնել է թուրքական բանակի ճամբարների վրա հարձակումների պատասխանատվությունը, որի հետևանքով 5 թուրք զինվոր է սպանվել և 12-ը վիրավորվել:

Ըստ կուսակցության տեղեկատուի, մայիսի 8-ի երեկոյան HPG պարտիզանները գրոհել են Հաքքյարի գավառում Կոլեմերգ գյուղ ուղևորվող բանակային պարեկախումբը: Զրահապատ մեքենան ոչնչացվել է, 4 զինվոր՝ վիրավորվել:

Մայիսի 9-ին պարտիզանները գրոհել են բանակային պահակակետը Չուքուրջայի շրջանում: 3 զինվոր սպանվել է: Նույն օրը թուրքական բանակը գրոհ է սկսել Հաքքյարի գավառում: Չիլմերգա գյուղի մոտ զինվորներին գրոհել են քուրդ պարտիզանները: Մեկ զինվոր սպանվել է, 8-ը՝ վիրավորվել, մի քանիսը՝ ծանր:

Մայիսի 10-ին YJA-Star պարտիզան կանայք գնդակոծել են բանակային դիրքերը Չուքուրջայի շրջանում Կոհորդինե բլրի մոտ: Մեկ զինվոր սպանվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---