Առանց Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին, Բակո Սահակյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է այդ դիվանագիտական առաքելության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ, հաղորդում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արմեն Մարտիրոսյանը Նախագահին է ներկայացրել ներկայացուցչության կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաեւ ՄԱԿ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման խնդրում: Երկուստեք նշվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչության միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Բակո Սահակյանը, մասնավորապես, նշել է, որ այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը հանդիսանում է հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը: ԼՂՀ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ առանց ԼՂՀ լիարժեք մանսակցության անհնար է լուծել այս հիմնախնդիրը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:



Նոյեմբերի 11-ին Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի Կիլիկիո թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի եւ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Կիլիկիո թեմի ազգային առաջնորդարանում: Հանդիպման ժամանակ արծարծվել են տնտեսական եւ քաղաքական բնույթի մի շարք հարցեր: Իր կողմից Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը կոչ է արել ներկաներին ակտիվորեն մասնակցել ԼՂՀ շենացմանն ու զարգացման գ ործընթացին, շեշտելով, որ համայն հայության ճակատագիրը որոշվում է Արցախում:



Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հայտնի բարերար, Արցախի բարեկամ Սարգիս Հակոբյանի ընտանիքին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը: Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա ավանդը մեր երկրի զարգացման գործում:



Նոյեմբերի 12-ին ԼՂՀ պատվիրակությունը Բակո Սահակյանի գլխավորությամբ մեկնել է Դեթրոյիթ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---