Ղարաբաղի «սառեցված հակամարտության» ներկա վիճակը մեծ վերք է ամբողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Շատ կարեւոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը ձեռնտու կլիներ երկու կողմերի համար էլ եւ կապահովեր խաղաղություն ողջ տարածաշրջանում: Այդ մասին երեքշաբթի Բաքվում լրագրողներին ասել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը` մեկնաբանելով Բուշղարիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով: ««Սառեցված հակամարտության» ներկա վիճակը Ղարաբաղում մեծ վերք է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար», գտնում է Ստանիշեւը:



Նրա խոսքերով, երկար տարիներ հակամարտության շուրջ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Բուլղարիան ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ 2004 թվականին շատ լուրջ օգնում էր երկկողմանի բանակցային գործընթացին:



«Բուլղարիան` որպես Եվրամիության անդամ-պետություն, եւ որպես երկիր, որը կապ ունի տարածաշրջանի հետ, տարածաշրջանին խաղաղություն եւ կայունություն է ցանկանում, եւ անհրաժեշտ է համարում հակամարտության կարգավորումը, որը կլիներ կայուն եւ երկարաժամկետ»,- ասել է նա, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---