ԱՀՀ-ն ողջունում է նոր փաստերի բացահայտումները Հրանտ Դինքի սպանության գործով

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է երկու թուրք զինվորականի ձերբակալման փաստը, ում ներկայացվել են ծառայության լիազորությունները գերազանցելու մեղադրանքներ` հունվարին նշանավոր հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ կապված: Տրաբզոնի դատախազի խոսքերով, նրանք իմացել են սպանության նախապատրաստման մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կանխելու համար: «Քաջալերող է, որ Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը բացահայտում է նրա սպանության հետեւում թագնված դավադրությունը», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ի սկզբանե ակնհայտ էր, որ միայն մեկ մարդասպան չէր ընդգրկված դավադրության մեջ: Ստամբուլի ժողովուրդը հասկացավ, որ սպանելով նման շիտակ անձնավորության, այդ չար ուժերը հույս ունեին լռեցնել նրանց, ովքեր համաձայն էին Հրանտ Դինքի հետ: Թուրքիան դեռ պետք է երկար ճանապարհ անցնի` աշխարհին ապացուցելու, որ այն լուրջ մտադրված է պաշտպանել խոսքի ազատությունը: Այնուամենայնիվ, այսօրվա գործողությունը մեկ քայլ առաջ է ճիշտ ուղղության վրա»:



Ռազմականացված ուժերը ներկայացնող երկու զինվորականի անունները դեռ չեն հրապարակվել, սակայն լրատվական հաղորդագրություններում նշված է, որ կրակելու համար երկուսին էլ սպառնում է մինչեւ երկու տարի ազատազրկում: Հրանտ Դինքի ողբերգական սպանության կապակցությամբ ողջ աշխարհը դատապարտեց Թուրքիային հետամնաց օրենքների համար, որոնք արգելում են խոսքի ազատությունը, այդ թվում արգելում են 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության քաջ հայտնի փաստի մասին խոսելը: Հայտնի որպես 310 հոդված, այն օգտագործվում է Թուրքիայի կողմից որպես պատրվակ` ճնշելու նրանց, ովքեր վիրավորել են «թուրքական ինքնությունը»:



«Կոչ ենք անում Թուրքիային վերացնել Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որն օգտագործվում է խոսքի ազատությունը սահմանափակելու համար, եւ կրկին անգամ խորհել ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող ցեղասպանության բանաձեւին (H.Res.106) ընդդիմանալու մասին: Բանաձ-ը հաստատում է պատմական ճշմարտությունը, եւ Թուրքիան հնարավորություն ունի ցուցադրելու, որ այն հետեւողական է իր պետության սահմաններում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում», - ավելացրեց Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---