Երևանում ծնված եռյակի վիճակը կայուն է. Շնչառական խնդիրներ ունեն

Երևանում ծնված եռյակի վիճակը կայուն է. Շնչառական խնդիրներ ունեն

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանի Հանրապետական ծննդատանը ծնված երեխաների վիճակը կայուն ծանր է:

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Արագածոտնի մարզի բնակիչ Հերմինե Տերտերյանին շտապ տեղափոխել էին Երևան։ Նրա մոտ գրանցվել է վաղաժամ ծննդաբերություն, կատարվել է կեսարյան հատում։ Ծնված եռյակի մոտ եղել է շնչահեղձության վտանգ։

«Ծնվել է 2 աղջիկ և մեկ տղա` 1350, 1500 և 1720 գ քաշով։ Նրանք անհաս են ծնվել և խիստ հսկողության տակ են, շնչառության հետ կապված խնդիրներ ունեն, թթվածնի պակաս կա նրանց մոտ»,- PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ առողջապանության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Կարդացեք նաև՝ Հնգյակից երկու աղջկա վիճակը կայուն է, վատացում չկա

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---