Անկարան չի թույլատրել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան

Անկարան չի թույլատրել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան

PanARMENIAN.Net - Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ դա արվել է նախատեսվող այցից մեկ օր առաջ:

«Թուրքական կողմը վեջնական որոշում է կայացրել և տեղեկացրել է, որ մի խումբ գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է մեկնարկեր մայիսի 16-ին, համաձայնեցված չէ»,-ասել է Շեֆերը:

Նա հավելել է, որ «ԳԴՀ կառավարության համար միանգամայն բնական է համարվում այն, որ բունդեսվերի զինվորներին, գերմանացի զինծառայողներին արտասահմանյան առաքելություններում կարող են այցելել գերմանական Բունդեսթագի պատգամավորները»:

ԳԴՀ ԱԳՆ և կառավարության անդամների հերթական այցի հարցը Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմակայան քննարկվել է «կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների» մակարդակով ապրիլի սկզբից, սակայն թուրքական կողմը մինչ օրս հակասական պատասխաններ էր տալիս, ասել է Շեֆերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հունիսին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Անկարան արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---