Ուկրաինան արգելափակել է Yandex-ը, «ՎԿոնտակտեն» և «Օդնոկլասնիկին»![]() 16 մայիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 16-ին հրամանագիր է ստորագրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ, որով նախատեսվում է մասնավորապես արգելափակել «ՎԿոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերը: Բացի այդ, արգելափակել են Yandex-ի բոլոր ծառայությունները: Տնտեսական պատժամիջոցներ են սահմանվել նաև խոշորագույն ռուսական հեռուստաընկերությունների՝ «ՏՎ Ցենտրի», ՌԲԿ-ի, ՎԳՏՌԿ-ի, «ՆՏՎ-Պլյուսի», ՏՆՏ-ի և այլ ընկերությունների դեմ: Հատկանշական է, որ Yandex-Եղանակ ծառայությունն աշխատում է, սակայն «սև ցուցակում» են հայտնվել այն հասցեները, որոնց օգնությամբ կարելի է տեղեկանալ Մոսկվայում և Կիևում սպասվող եղանակի մասին: Yandex-ը, «ՎԿոնտակտեն» և «Օդնոկլասնիկին» Ուկրաինայում համացանցի հաճախելիության առաջատարներն են: «ՎԿոնտակտեի» համար Ուկրաինայի շուկան խոշորագույնն է ռուսականից հետո: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |