Արատ Դինքը չի պատրաստվում լքել Թուրքիան

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, Հրանտ Դինքի որդին, չի լքել Թուրքիան եւ իր թերթը: Այդ մասին հաղորդել է «Թըրքիշ Դեյլի նյուսին» ինքը Արատ Դինքը` հերքելով հաղորդագրություններն այն մասին, թե նա մշտական բնակության է մեկնել Բրյուսել: «Ես չափազանց զարմացած եմ մամուլի հաղորդագրություններով: Արատը մեկնել էր Բրյուսել ընդամենը մեկ շաբաթով` տեսակցելու համար քրոջ` Դելալի հետ: Երկուշաբթի օրը, նոյեմբերի 12-ին նա վերադարձել է իր թերթի խմբագրություն»,-ասել է «Ակոս» թերթի լրատվական բաժնի խմբագիր Արիս Նալչին` հավելելով, որ չի հասկանում, թե որտեղից հայտնվեցին նման հաղորդագրություններ:



«Արատը մտադիր չէ լքել Թուրքիան եւ ապրել այլ երկրում: Նա վերադարձել է իր երկիրն ու իր թերթի խմբագրություն»,-ընդգծել է Նալչին:



Հիշեցնենք, որ Արատ Դինքն ու Սարգիս Սերոբյանը դատապարտվել են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով եւ դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման Հրանտ Դինքի «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցը կրկին անգամ տպագրելու համար, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---