Էրդողան. Թուրքիան հաշվի չի առնելու քրդերի շահերը Սիրիայում![]() 17 մայիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Անկարան մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների՝ YPG և PYD, շահերը Սիրիայում հակամարտության կարգավորման ընթացքում: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան երբեք չի ընդունի YPG և PYD շահերը տարածաշրջանում: Դա հակասում է գլոբալ համաձայնությանը, որին մենք հասել ենք: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը»,-հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում, բայց օգնում է սիրիացի քրդերին: ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիացի քրդերին ԻՊ դեմ պայքարում, թեև ըստ Թուրքիայի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Սիրիայի Ժողովրդավարական միության (PYD) մարտիկները, որի կորիզը ևս քրդական ջոկատներն են կազմում, կապված են ՔԱԿ հետ: Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։ Ընթերցեք նաև.Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |