Նախագահը մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ է արել17 մայիսի 2017 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատել է Հայաuտանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Գևորգ Կոստանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: Գևորգ Կոստանյանն ազատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |