Թուրքիան հայկական ինքնաթիռների համար օդային միջանցքի փակումը մեկնաբանել է անվտանգության նկատառումներո՞վ

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտգործնախարարությունը դիմել է Թուրքիայի ԱԳՆ պատճառաբանություններ պահանջելով Երեւան-Բեյրութ եւ Երեւան-Հալեպ ռեյսերի համար օդային միջանցքի փակման հարցով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը դեռ որեւէ բացատրություն չի ներկայացրել:



Նոյեմբերի 13-ին Երեւան-Բեյրութ չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության ինքնաթիռը ստիպված էր վերադառնալ Երեւան, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել օգտագործել Թուրքիայի օդային միջանցքը:



Մինչ դեռ, տեղեկացված աղբյուներից PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել, որ թուրքական կողմը հայկական ինքնաթիռների համար օդային միջանցքի փակումը մեկնաբանել է անվտանգության նկատառումներով, քանի որ Հայաստանից Սիրիա ավիաչվերթերը իրականացվում են քուրդ գրոհայինների կողմից վերահսկվող տարածքի վրայով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---