Թուրքիան չի մասնակցի Ռաքքայի գործողությանը քրդերի պատճառով![]() 19 մայիսի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի մասնակցի սիրիական Ռաքքայի ազատագրմանը «Իսլամական պետության» զինյալներից, եթե ԱՄՆ-ն մտադիր է գործողությանը մասնակից դարձնել նաև սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին (YPG): Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք քննարկել ենք ԱՄՆ այցի ժամանակ Ռաքքայի գործողությունը և տեսանք, որ ԱՄՆ-ն զգայուն է այդ հարցում: Մենք ասացինք, որ եթե քրդերի ջոկատները մասնակցեն գործողությանը, Թուրքիան չի մասնակցի: Եթե այդպիսին է ձեր որոշումը Ռաքքայի հարցում՝ ուրեմն, հաջողություն ձեզ»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում արդյունաբերողների առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների՝ YPG և PYD, շահերը Սիրիայում հակամարտության կարգավորման ընթացքում: «Թուրքիան երբեք չի ընդունի YPG և PYD շահերը տարածաշրջանում: Դա հակասում է գլոբալ համաձայնությանը, որին մենք հասել ենք: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը»,-հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Ընթերցեք նաև. Էրդողան. Թուրքիան հաշվի չի առնելու քրդերի շահերը Սիրիայում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |