Թուրքիայում ցանկանում են արգելել խորհրդարանում ընդգրկվող քրդամետ կուսակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն սկսել են գործողություններ ձեռնարկել քրդամետ քաղաքական կուսակցության դեմ, որին մեղադրում են քուրդ անջատողականների հետ համագործակցության մեջ: Երկրի Գերագույն դատարանի ներկայացուցիչները դիմել են Սահմանադրական դատարան` խնդրելով արգելել Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը (DTP): Սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթում ասվում է, որ այդ կուսակցությունը կապված է արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ:



Ժողովրդավարական ուղի կուսակցության արգելման մասին խնդրանքը ներկայացված է Իրաքի հետ հարաբերությունների լարվածության մեծացման պատճառով Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություններ անցկացնելու Թուրքիայի սպառնալիքի համատեքստում: DTP-ի ներկայացուցիչները Անկարային կոչ են արել ինքնավարություն տրամարդել հիմնականում քրդերով բնակեցված երկրի հարավ-արեւելյան շրջաններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Այդ կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին: Դրա առաջնորդները հերքում են PPK-ի հետ կապը, որին Թուրքիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ըդնգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---