Շվեդիայի դատախազությունը փակել է Ասանժի դեմ հարուցված քրգործը![]() 19 մայիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի դատախազությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը: «Դատախազ Մարիան Նյուն որոշել է կասեցնել Ջուլիան Ասանժի գործով նախնական քննությունը, որը կասկածվում էր բռնաբարության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մանրամասները դատախազը մտադիր է բացահայտել լրագրողների հետ հանդիպմանը, որը կայանալու է առաջիկայում: Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը զգուշացրել է, որ մտադիր է ձերբակալել Ասանժին, հենց որ նա լքի Էկվադորի դեսպանությունը: «Վեսթմինսթերի դատարանը Ասանժի կալանավորման թույլտվություն է տվել, երբ նա 2012-ի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է կատարել այդ թույլտվությամբ ստանձնած իր պարտականությունները, եթե գործով անցնող կասկածյալը հեռանա դեսպանատնից»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: 2017-ի հունվարին Ասանժը հրաժարվեց ԱՄՆ արտահանձնումից: WikiLeaks սկանդալային ռեսուրսը հրապարակել է ամերիկյան դիվանագետների հեռագրերի ամբողջ արխիվը, որն իր տնօրինության տակ էր: Ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 251 287 նախկինում գաղտնի փաստաթուղթ: Photo. REUTERS/Peter Nicholls/File Photo ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |