Կիոուն. Մոուրինյոն սխալ է օգտագործում Մխիթարյանին![]() 20 մայիսի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն սխալ է օգտագործում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդի» կառուցվածքներում: «Մանկունիացիները հզոր գրոհող ուժ չեն ցուցադրում, ոչ ոքի չեն վախեցնում: Չի կարող այնպես լինել, որ Մխիթարյանը, որը Գերմանիայում նախորդ խաղաշրջանի լավագույն փլեյմեյքերն էր, հարձակումից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում»: Ժոզեն սխալէ օգտագործում Հենրիխին: «Եթե Հենրիխը «Չելսիի» կազմում խաղար, նա կլիներ Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյոն չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր թիմի օպտիմալ կազմը»,-ասել է Կիոունը, գրում է euro-football.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Հենրիխ Մխիթարյանի «կարիճի» գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (Անգլիայի առաջնություն, 3-1) «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել:Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 57%-ը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13%) և Պոլ Պոգբայից (9%): Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը ԱՊԼ-ում 24 խաղի է մասնակցել, 4 գոլի հեղինակ դարձել և ընդամենը 1 գոլային փոխանցում կատարել: Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |