ԼՂՀ-ն ու Հայաստանը ամեն հնարավորություն օգտագործում են Ղարաբաղի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար

PanARMENIAN.Net - Թերի Դեւիսը առաջին անգամ չէ նման հայտարարություններով հանդես գալիս, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որոնցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվանել է «անջատողականներ», ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, «ովքեր պայքարում են հանուն անկախության»: Նրա խոսքերով, վերջին տարիենրին բազմաթիվ անգամներ հնչել են նման հայտարարություններ, մասնավորապես, Թերի Դեւիսի կողմից, որոնք չեն համապատասխանում հայ ժողովրդի շահերին: «Ես գտնում եմ, որ Եվրամիությունը կամ նույն միջազգային կազմակերպությունները, որոնք այսպես թե այնպես կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի հետ, շահագրգռված են հարցի խաղաղ կարգավորման մեջ: Մենք դրա համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն եւ նորից հաստատում ենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեր պատրաստակամությունը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Այն կառուցողական քաղաքականությունը, որը վարում են Արցախն ու Հայաստանը, հնարավորություն կտա վաղ թե ուշ հարցը տրամաբանական կարգավորման բերել, հայտարարել է ԼՂՀ նախագահը Բոստոնում լույս տեսնող երեք թերթերին տված հարցազրույցում` «Hairenik», «The Armenian Weekly» եւ «The Mirror Spectator»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---