Մոսկվայում կկայանա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը![]() 22 մայիսի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՌԴ գլխավոր բեմերից մեկում՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա հայկական դասական երաժշտության ոլորտում տարվա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Բարխուդարյանի, Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի նպատակն է հայկական դասական երաժշտության տարածումը: Հայտնի կոմպոզիտորների ստեծագործությունների հետ մեկտեղ կհնչեն նաև քիչ կատարվող գործեր: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Ռուսաստանի Հայ երիտասարդների կոնգրեսը: Համերգը նվիրված է Սերգեյ Բարխուդարյանի ծննդյան 130-ամյակին և Արո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրի հիմնական մասը կկազմի դաշնամուրի համար «Արամ Խաչատրյան. «Գայանե» և «Սպարտակ» բարլետների հատընտիր» հավաքածուի համաշխարհային պրեմիերան: Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |