Արամյանցի տան հողի սեփականատիրոջը պետք է փոխհատուցում տրվի

Արամյանցի տան հողի սեփականատիրոջը պետք է փոխհատուցում տրվի

PanARMENIAN.Net - «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կզբաղվի ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Միքայել Արամյանցի տան վերանորոգման հարցով, երբ տան հողատարածքի համար սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի: Այս մասին PanARMENIAN.Net ին փոխանցեցին ՀՀ մշակույթի նախարարությունից:

«Ինչպես գիտեք, կառավարությունը հուշարձանը գերակա հանրային շահ է ճանաչել: Այժմ Լոռու մարզպետարանը պետք է զբաղվի հողի և գույքի գնահատմամբ, որպեսզի կառավարության պահուստային ֆոնդից հողի սեփականատիրոջը փոխհատուցում տրվի»,- պարզաբանեցին նախարարությունից:

2016-ի դեկտեմբերի 22-ին Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:

2017-ի մարտի 19-ին վարչապետԿարեն Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Ավեի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Արամյանցի տուն-ամառանոցի վերականգնումը կարող է կատարվել կառույցի և տարածքի նկատմամբ ՀՀ գույքային իրավունքները հաստատելուց, վերականգնման աշխատանքների նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելուց և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---