Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ում Ավստրիայի հետ գործակցության վրա![]() 24 մայիսի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի գործակցության վրա, որի հետևանքով դաշինքի համագործակցությունը կարգելափակվի ևս 4 տասնյակ երկրի հետ: Որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամները որոշել են փոխել պետությունների համագործակցության ընթացակարգը՝ թույլ տալով երկկողմ գործակցություն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համագործակցությունն Ավստրիայի հետ շարունակվելու է, անկախ թուրքական վետոյից: Ավստրիան իր հերթին դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ անպատասխանտու անվանելով այն: «Թուրքիայի անպատախանատու պահվածքը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Թուրքիան դեռևս շատ հեռու է Եվրամիության անդամ դառնալուց»,-ասվում է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլի հայտարարության մեջ: Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն սերտորեն գործակցում է ռազմական դաշինքի հետ: Օրինակ, ավելի քան 400 ավստրիացի զինծառայող տեղակայված է Կոսովոյում: Թուրքական իշխանությունների վետո դնելու որոշման պատճառը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում խոչընդոտելու Ավստրիայի փորձերն են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |