Երևանում ու մարզերում անձրև է սպասվում. Հնարավոր է կարկուտ

Երևանում ու մարզերում անձրև է սպասվում.  Հնարավոր է կարկուտ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 25-26-ի, 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---