ՀՀ-ում կարող է ռուսական «Գլոնասս» նավիգացիոն համակարգ ներդրվել

ՀՀ-ում կարող է ռուսական «Գլոնասս» նավիգացիոն համակարգ ներդրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող է ռուսական «Գլոնասս» նավիգացիոն համակարգ ներդրվել: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի և «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակության հանդիպման արդյունքում:

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «Գլոնասսի» կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:

«Գլոնասս» (ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան GPS(Global Positioning System)համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերը լայնորեն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար: Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց«Գլոնասսի»շնորհիվ:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Ռուսաստանից աշխատանքային քննարկումների նպատակով Հայաստան են ժամանել ինչպես «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ:

Աշխատանքային քննարկումներին հայկական կողմից մասնակցում են ԱԻՆ ՃԿ կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոսի» միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:

Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---