Ռուբեն Վարդանյան. Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են ՀՀ ապագան24 մայիսի 2017 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան: Այս մասին Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը: Գործարարը ուշադրություն է հրավիրում թվերին՝ 18 տոկոս գործազրկություն և արտադրողականություն, որը 2,5 անգամ ցածր է Եվրոպական Միության ոչ առաջատար երկրների՝ Բուլղարիայի և Ռումինիայի ցուցանիշներից։ «Դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, բարեգործությունը սպանում է Հայաստանի ապագան այն ձևով, որով արվում է, քանի որ փոփոխության չի մղում: Ես միանգամայն համոզված եմ՝ բարեգործությունը, դրամական փոխանցումները, միջազգային օգնությունը, դրամաշնորհները սպանում են Հայաստանի ապագան։ Դրանք նպաստում են «յոլա գնալուն», սակայն չեն ստեղծում լավագույնը դառնալու հնարավորություն», - ասել է Վարդանյանը, գրում է ՍիվիլՆեթը։ Նա հավելել է. «Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ ութ երեխա Թուրքիայից»: Նա նշել է, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։ Դիլիջանի դպրոցում, ասում է Վարդանյանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնությունը՝ սովորելով ապրել նույն սենյակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Հայերի առանձնահատկությունը բարերարը տեսնում է հենց նրանում, որ աշխարհի տարբեր ծայրերում հարմարվելով նոր իրականությանը՝ չեն ձուլվել։ Դիլիջանի դպրոցի առանձնահատկությունը համարում է այն, որ ի տարբերություն այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր սվորող ուսանողների, Հայաստանում սովորողները ստիպված չեն փոխել իրենց ինքնությունը, քանի որ Դիիջանում խրախուսվում է այդ ինքնության պահպանումը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |