Կալաձե. Վրաստանը կախված է ադրբեջանական գազից25 մայիսի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեծ դերակատարություն ունի Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Էներգետիկ գագաթնաժողովը տարածաշրջանում» միջոցառման ժամանակ: «Այսօր Վրաստանը կախված է ադրբեջանական գազից: Ներկայումս Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը որպես մեր ռազմավարական գործընկեր մեծ ներդրումներ է անում Վրաստանում: Խոշոր նախագծերը, որոնք մենք համատեղ ենք իրականացնում, առաջիկայում ավարտին կմոտենան, և մենք լրացուցիչ ծավալի բնական գազ կգնենք Ադրբեջանից»,-ասել է Կալաձեն, գրում է ԱՊԱ գործակալությունը: Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը:«Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |