Մոսկվայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. Ահաբեկչություն էին պատրաստում25 մայիսի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ, որոնք ահաբեկչական գործություններ էին նախապատրաստում տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը: Խումբը 4 անդամ ունի՝ ռուսաստանցիներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Խուզարկությունների ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ ինքնաշեն ռումբ, պայթուցիկի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերվել: Առգրավվել են նաև զենք, զինամթերք, նռնակներ, ծայրահեղական և ահաբեկչական բնույթի գրականություն և տեսանյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կասկածյալների գործողություններն ուղղորդվել են Սիրիայից: «Ահաբեկիչները ծրագրում էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններից հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին «Իսլամական պետություն» կազմակերպության կազմում»,-ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ: 2016-ի նոյեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էր ահաբեկչական «Իսլամական պետութան» հետ կապված ծայրահեղական խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պատրաստվում իրականացնել Ինգուշեթիայում և Մոսկվայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |