«Բավրա» մաքսակետի պետը ձերբակալվել է

«Բավրա» մաքսակետի պետը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը ձերբակալվել են:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության հաղորդմամբ, ոստիկանությունը տվալներ է ստացել, որ մի շարք անձինք մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով մաքսայինի պաշտոնյաների հետ, մաքսազերծման ու արտահանման համար ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, կաշառք են տվել:

Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---