Անկարան մերժել է Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող ԱՄՆ բանաձևը26 մայիսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել: Թուրքիան միակողմանի է անվանել կոմիտեի բանաձևը: Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հյուսեյն Մյուֆթուօղլուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։ Մայիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել էր թիվ 354 բանաձևի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»: «Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մայիսի 25-ին հապճեպ միակողմանի բանաձև է ընդունել, որը խեղաթյուրում է փաստերը: Մենք մերժում ենք այդ որոշումը: Միջադեպը Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանի նստավայրի մոտ տեղի է ունեցել ԱՄՆ իշխանությունների պատճառով, որոնք հրաժարվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ ընդունել, անկախ բազմաթիվ պաշտոնական զգուշացումներից»,-ասվում է Անկարայի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագիծը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Բանաձևում կոչ էր արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, որն ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |