Տիմատիի երևանյան համերգի օրն ու վայրը հայտնի են![]() 26 մայիսի 2017 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան համերգն այնուամենայնիվ կկայանա, ինչպես և խոստացել էր նախորդ՝ ձախողված համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտնեց համերգի օրն ու վայրը: Այսպիսով՝ հայ հանդիսատեսը կարող է ներկա գտնվել ռեփերի համերգին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում: Ալեքսանյանի խոսքով՝ համերգն անվճար կլինի բոլորի համար, սակայն արվել է ամեն ինչ, որպեսզի մայիսի 12-ի համերգին գնացած հանդիսատեսները կարողանան տեսնել երգչին հնարավորինս հարմար պայմաններում: Դեռ հայտնի չէ՝ ինչ տարբերություն կդրվի հին տոմսերով և առանց դրանց հանդիսատեսների միջև, սակայն ընկերության տնօրինությունը խոստանում է հնարավորինս գոհացնել բոլորին: Համերգի կայացման մասին լուրը հաստատել է նաև հենց ինքը Տիմատին՝ ինստագրամյան իր էջում տարածելով վիդեոուղերձ հայ հանդիսատեսին և նշելով համերգի օրն ու վայրը: Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Երևան են ժամանել հայտնի ռուսաստանցի կատարողներ Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը, որը 2015-ի դեկտեմբերին կազմակերպել էր Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում: Սակայն Տիմատին չկարողացավ ելույթ ունենալ տեխնիկական խնդիրների պատճառով, և նրա համերգը հետաձգվեց: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |