«Ավրորայի» երկխոսությունները 2017-ի նոյեմբերին կանցնեն Բեռլինում28 մայիսի 2017 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» նախաձեռնության երկխոսությունները 2017-ի նոյեմբերին կանցնեն Բեռլինում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Մենք շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, երբ մեզ հասանելի է մեծ ծավալի ինֆորմացիա, բայց մենք ոչինչ չգիտենք մեր հարևանների մասին: Մենք հիմնեցինք «Ավրորան» ոչ միայն որպես մրցանակ, այլ նաև պատմության ճիշտ ընկալման համար», -ասել է Վարդանյանը: Ըստ նրա, շատ կարևոր է, որ «Ավրորայի» երկխոսությունները Բեռլինում են անցնելու: «Շատ կարևոր է հաշտեցման ու համաձայնության գալ: Շատ ուրախ եմ խոսել մեր անձնական բարեկամության համար: Մեր օտարերկրացի բարեկամները կգան Հայաստան, կճանաչեն մեր երկիրը: Շնորհակալ ենք աջակցության համար: Այս ամենը պետք է օգնի մեզ աշխարհն ավելի լավը դարձնել», -ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Բոշի հիմնադրամին բոլոր հայերի անունից Aurora Prize-ին սատարելու համար: Ավելի վաղ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Կոմիտասի թանգարանում հայտարարեց նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |