Նուբար Աֆեյանը հայտարարել է նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին28 մայիսի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա»հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը Կոմիտասի անվան թանգարանում հայտարարել է նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին, որով նախատեսվում է եկեղեցիների վերանորոգում ամբողջ աշխարհով մեկ: Բարեգործական նախագիծն իրականություն կդառնա Ռոբերտ Բոշի հիմնադրամի աջակցության շնորհիվ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Նուբար Աֆեյանը պատմել է նաև իր ընտանիքի պատմությունը՝ ասելով, որ Ցեղասպանության ժամանակ իր պապին փրկել են գերմանացի սպաները: «Ես երբեք այդ մասին չեմ պատմել հրապարակավ. պապիս և նրա եղբորը մահից փրկել են գերմանացիները: Թուրքերը ձերբակալել էին նրանց ի թիվս այլ մտավորականների և մտադիր էին մահապատժի ենթարկել: Գնացքը, որով հայերին տեղափոխում էին Ստամբուլից, կայարաններից մեկում, որը ենթակա էր գերմանական բանակին: Գերմանացի սպաները մտել են վագոն և դուրս բերել մի քանի մարդու, այդ թվում նաև պապիս ու նրա եղբորը: Գերմանացիները նրանց համազգեստ են տվել և 2 տարի պահել են կայազարում որպես զինվորների: Ուստի կապը գերմանացիների հետ շատ կարևոր է ընտանիքիս համար», -ասել է Աֆեյանը: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը մոտ 1 մլն փախստական է ընդունել: Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման միջոցառման: «Շնորհակալ եմ հայ-գերմանական հարաբերություններն այդ տեսակետից դիտարկելու հնարավորության համար: Հայաստանում ես տեսնում եմ տեխնոլոգիաների զարգացում, դպրոցներ, որոնք կարող են մրցակցել միջազգային դպրոցների հետ՝ Այբը, Թումոն, «Ավրորա» նախաձեռնությունը, որն ապագային է միտված: Այսպիսի նախագծերի նպատակն է ավելի լավը դարձնել Հայաստանը»,-ասել է Քիսլերը: Մայիսի 28-ին Կոմիտասի թանգարանում Ավրորայի միջոցառումների շրջանակում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը, որին ոգեշնչել է հայ մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |