Արիանա Կաոիլին շախմատ է խաղացել «Արմավիրի» 20 դատապարտյալի հետ29 մայիսի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 20 դատապարտյալի հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք: Մոտ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվել է Արիանա Կաոիլիի հաղթանակով: Բացի այդ, մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան և ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով: Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից և փայտից պատրաստված աշխատանքները:Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |