Թուրքիայում արտակարգ դրության պատճառով օտարերկրյա ներդրումները հետընթաց են ապրում29 մայիսի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդարադարձել է ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքներին: Բիլեջիքը մասնավորապես ընդգծել է, որ արտակարգ դրության պահպանման պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Եվ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է, որ ուղղակի հնարավոր չէ դա անտեսել: Արտակարգ դրության ռեժիմի պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում: «Ներդրումները և արտահանումը արդեն երկար ժամանակ է՝ հետընթաց են ապրում: 2012-2016 թթ. ընթացքում միջին տնտեսական աճը նվազել է մինչև 5.3 տոկոս», -ընդգծել է TÜSİAD-ի նախագահը, «Sputnik»-ի թուրքական ծառայությանը հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը: Բիլեջիքը նշել է, որ Թուրքիայի տնտեսական զարգացման վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև մեկը մյուսին հաջորդած ընտրությունները, պարբերական ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը: Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել կայունություն և անվտանգություն՝ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2017-ի մայիսին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |