Թեհրանը զգուշացնում է, որ ցանկացած ագրեսիա Իրանի դեմ ապակայունացնում է Մերձավոր Արեւելքը22 նոյեմբերի 2007 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային էներգիայի գծով գլխավոր ներկայացուցիչ Սայեդ Ջալիլին զգուշացրել է, որ ցանկացած ագրեսիա Իրանի դեմ ապակայունացնում է Մերձավոր Արեւելքը: Իրանի դիվանագետը նման հայտարարություն է արել այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչների հետ հանդիպման նախօրեին, որտեղ քննարկվելու է Թեհրանի միջուկային ծրագիրը: Ս.Ջալիլին չի ճշտել, թե հատկապես ինչ նա ի նկատի ուներ, սակայն հիշեցրել է Իրանի հարեւան Իրաքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, որտեղ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը զգալի է: Իրանցի դիվանագետի խոսքերով, Իրանը առանձնահատուկ դեր է կատարում տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ, աջակցելով Իրաքի եւ Աֆղանստանի կառավարություններին եւ ամեն կերպ նպաստելով խաղաղության եւ կայունության հաստատմանն այդ երկրներում: Իսկ Իրանի անվտանգության խախտումն այդ կապակցությամբ կունենա «դոմինոյի արդյունք», զգուշացրել է նա: ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը, կազմված 35 ազգերի ներկայացուցիչներից, հանդիպում է այսօր, քննարկելու համար վերջին զեկույցը Իրանի միջուկային գործունեության գծով գործակալության եւ Թեհրանի միջեւ համագործակցության մասին: Զեկույցից հետեւում է, որ Թեհրանը շարունակում է անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պահանջը ուրանի հարստացման իր ծրագիրը կասեցնելու վերաբերյալ, որը հեռանկարում կարող է հանգեցնել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը: ԱՄՆ-ն եւ նրանց որոշ դաշնակիցներ պահանջում են հրապարակել ամբողջ տեղեկատվությունն Իրանի միջուկային գործունեության մասին եւ մեղադրում են նրան «խաղաղ ատոմի» քողարկման տակ միջուկային զենք մշակելու մեջ: Իրանական կողմը գտնում է, որ դրանք «անհիմն հարձակումներ են», եւ հղում է անում խաղաղ ատոմային էներգետիկան զարգացնելու իր իրավունքի վրա, հաղորդում է ՌԲԿ-ն հղում անելով «Associated Press»-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |