Միակ փաստաթուղթը, որով կարելի է հռչակել անկախ Քրդստան, Սեւրի պայմանագիրն է

PanARMENIAN.Net - Միակ փաստաթուղթը, որով կարելի է հռչակել անկախ Քրդստան, Սեւրի պայմանագիրն է: PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, պայմանագրի 62 հոդվածը Հայաստանի հարավային սահմանը որոշում է որպես հյուսիսային Քրդստանի սահման: «Քրդստանի հռչակումը ժամանակի եւ սահմանի հարց է: Սակայն այն ազգը, որը ցանկանում է պետություն ստեղծել, պետք է հիմնվի միջազգային պայմանագրերի վրա: Իսկ Քրդստանի մասին կա միայն Սեւրի պայմանագրում: Սկզբունքորեն այդ գործում կարեւորը ձեւավորումն է, ես ուղղակի կկրկնեմ, որ պատմության արդյունքը աշխարհագրությունն է»,-ընդգծել է Պապյանը:



Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ որեւէ միջազգային պայմանագիր ստորագրած պետությունները պարտավոր են այն կատարել: «Դա վերաբերում է Սեւրի պայմանագիրը ստորագրած բոլոր պետություններին: Փաստորեն, այսօրվա խնդիրն է` բացատրել Առաջին աշխարհամարտի հաղթողներին, որ կատարելով պայմանագրերի պահանջները, նրանք դա անում են ոչ թե խղճի համար, այլ ըստ պարտավորության»,-ասել է հայ պատմաբանը` հավելելով, որ Թուրքիան հիանալի գիտի Սեւրի պայմանագրի բոլոր պայմանները, սակայն այդ թեման նրա համար փակ է եւ վտանգավոր:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---