«Ռուսգիդրոն» վաճառում է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը. Բանակցությունները մեկնարկել են

«Ռուսգիդրոն» վաճառում է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը. Բանակցությունները մեկնարկել են

PanARMENIAN.Net - «Ռուսգիդրոն» վաճառում է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: Ընկերությունը բանակցություններ է սկսել պոտենցիալ գնորդների հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ընկերության ղեկավար Նիկոլայ Շուլգինովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մեկ գնորդ հայտնվեց ու հետո անհետացավ: Հիմա այլ գնորդ կա, բանակցում ենք»,-ասել է Շուլգինովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շուլգինովը չի հրապարակել, թե որքան է գնահատվում ակտիվը և որ ընկերության հետ են բանակցություններ ընթանում:

«Ռուսգիդրոն» Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ոչ պրոֆիլային է համարում: Այդ մասին ապրիլին ասել էր «Ռուսգիդրոյի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Նա հավելել էր, որ դեռևս ընկերությունն ակտիվի գնահատում չի կատարել, սակայն մտադիր է դա անել մոտ ապագայում՝ 2-3 ամսում:

Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---