Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով, «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: «Ռուսաստանը Թուրքիայի հետ որեւէ ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկված չէ, եւ այդ տեսակետից մենք ազդեցության լծակներ չունենք: Այո, մենք դեմ ենք Հայաստանի շրջափակմանը, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում հարկավոր է որոշ զգուշավորություն ցուցաբերել: Անցյալ դարի 90-ականներին Թուրքիան լուրջ մրցակից էր ՌԴ-ի համար Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում: Ճիշտ է, այժմ այդ ճնշումը թուլացել է, սակայն մենք պետք է հաշվի առնենք այդ գործոնը»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:



Միեւնույն ժամանակ Զատուլինը գտնում է, որ Ռուսաստանը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը խորհրդարանի հաջորդ կազմում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---