Վազորդ Գայանե Չիլոյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն![]() 5 հունիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը 100 մ վազքում 12.28 արդյունքով դարձել է չեմպիոն: Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անգելինա Ավագյանը, 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13): Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, իսկ Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (50.93): Թիմային հաշվարկով աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշել է, որ մեր պատանիների մոտ մեծ առաջընթաց է նկատվում: «Արդյունքներից գոհ եմ, չնայած մրցման օրն ուժեղ քամին խանգարել է մեր աթլետներին: Նրանք կայուն ցույց են տալիս իրենց արդյունքները»,- ասել է Շահբազյանը: Առաջնությանը մասնակցել են Բալկանյան 17 երկրի աթլետներ: Հայաստանը ներկայացրել են Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը: 2016-ին Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 տարեկան մարզիկ, ով դառձել է հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը: Օլիմպիական խաղերում նա եզրափակիչ փուլ չի անցել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |