Սամոյլովան «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում իր եվրատեսիլյան երգը կկատարի 5 հունիսի 2017 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան՝ Flame Is Burning երգով, որը նա պետք է կատարեր «Եվրատեսիլ 2017»-ին: Ռուս երգչուհին մեր երկիր է ժամանելու հատուկ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես գալու համար: Հայկական կողմի բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Սամոյլովան կկատարի հենց այս ստեղծագործությունն` այն առաջին անգամ ներկայացնելով Ռուսաստանի սահմաններից դուրս: Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: «Եվրատեսիլ 2018» մրցույթի մասնակից: «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ |