Գիտնականներ. Մարսի վրա հնում հսկայական օվկիանոս է եղել

Գիտնականներ. Մարսի վրա հնում հսկայական օվկիանոս է եղել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ներկայացրել են ջրածածկ Մարսի քարտեզը: Նրանք որոշել են ջրի քանակը, որն անհրաժեշտ էր հնում Կարմիր մոլորակի վրա հովիտների ցանցի առաջացման համար:

Հաշվարկելու համար կանալների ծավալները, գիտնականներն օգտվել են ալգորիթմերից, որոնք կիրառվում են ռելիեֆի լազերային սկանավորման օգնությամբ ստացված տվյալների մշակման համար: Մասնագետները վերլուծել են Մարսի մակերեսի թվային մոդելն ու գնահատել հովիտների խորությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով:

Այնուհետև գիտնականները գնահատել են էրոզիայի գործընթացի ինտենսիվությունը: Ջրի գումարային քանակը պետք է գերազանցեր հովիտների ծավալը մոտավորապես 4000 անգամ: Դա հնարավոր է միայն մեծ օվկիանոսի առկայության դեպքում: Նրանց հաշվարկներով, Մարսը, հավանաբար, 10 անգամ ավելի ջրառատ է եղել, քան վկայում էին նախորդ հետազոտությունների տվյալները:

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ Մարսի կլիմայի գոյություն ունեցող մոդելները վկայում են, որ մոլորակը չափից ավելի սառն էր ակտիվ հիդրոերկրաբանական ցիկլի համար: Առաջիկա հետազոտությունները պետք է պարզեն այս հակասությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---