Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի գրասենյակի ղեկավարին![]() 7 հունիսի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տեղի գրասենյակի ղեկավար Թաներ Ղըլիչին, որին կասկածում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ասվում է, որ Ղըլիչի հետ միասին Իզմիրում ձերբակալվել է ևս 22 աշխատակից: Հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ղըլիչին և ևս 22 իրավաբանի և հանել նրանցից բոլոր մեղադրանքները: Այդ մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |