Վասիլի Իստրատով. Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել Ռուսաստանից: Այդ հարցը քննարկվել է ադրբեջանական կողմի հետ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի երեկվա այցի ժամանակ, հինգշաբթի ասել է լրագրողներին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը:



Սպառազինության գնումը կիրականացվի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, ասել է նա: Լրագրողների հետ զրույցում դեսպանը չի նշել գործարքի տեխնիկական մանրամասները:



Ադրբեջանն ու Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կադրերի պատրաստման ոլորտում: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունները պատրաստ են բավարարել ադրբեջանական կողմի բոլոր պահանջները»,-ասել է դեսպանը: Երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները գոհ են մնացել Բաքվում անցած բանակցություններից, հաղորդել է դիվանագետը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---