Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը

Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը

PanARMENIAN.Net - Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը: Մյուս 2 խմբերը արդեն ահաբեկչական հարձակումներ իրագործել են Իրանի խորհրդարանում և իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ: «Երրորդ խմբի մասնակիցները ձերբակալվել են մինչև հարձակումն իրագործելը»,-գրում է Meduza-ն իրանական պետական հեռուստատեսության վրա հղումով, որը ներկայացրել է հետախոզության տվյալները:

Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի շենքի և դամբարանի վրա հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել: Ներառված են արդյոք այդ թվում նաև սպանված ահաբեկիչները չի ասվում:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---