Մոսկվան բացատրել է Բաքվին, որ ռուսական սպառազինությունը Ղարաբաղում չի տեղակայվում29 նոյեմբերի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին հայտնվել է «ադրբեջանական կողմի մտահոգությունն այն հարցում, թե հայերը կարող են կիրառել Հայաստանում առկա ռուսական զենքը»: Այդ մասին այսօրվա մամլո ասուլիսում հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Նա նշել է, որ ռուսական ռազմակայանի զենքը ռուս զինծառայողների ձեռքում է եւ ադրբեջանական կողմը մտահոգվելու պատճառներ չունի: «Բացի այդ Բաքվում բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի այն մտահոգությանը թե ռուսական զենքը տեղաբաշխվում է Լեռնային Ղարաբաղում: Ռուսական զենքը այդ տարածքներում չի տեղակայվում»,-ասել է նա: Ռուսաստանի դեսպանը պարզություն է մտցրել նաեւ Հայաստանում Ռուսաստանի կողմից երկրորդ ռազմակայան կառուցելու մտադրության վերաբերյալ հարցում: «Ռուսաստանը երկրորդ ռազմակայան չի կառուցելու Հայաստանում»,-հայտարարել է Վասիլի Իստրատովը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |