ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ տարվա հունվարի վերջում կայցելի Ղարաբաղի հակամարտության գոտի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի ռեակիցան ուսումնասիրելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ տարվա հունվարին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հայտնել է ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասիեն: Նա հայտնել է, որ համանախագահները հետպանդում են կողմերի կողմից չհամաձայնեցված հարցերով հիմնային բանակցությունների փուլը հնարավորինս արագ ավարտելու նպատակը: «Այսօր մենք առաջարկում ենք կողմերին ավարտել հիմնական բազայի կառուցումը, եւ դրա հիմքով անցնել կարգավորման մանրամասներին: Մենք հաջողությամբ երկար ուղի ենք անցել»: Բ. Ֆասիեն ընգծել է հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը. «Եկեք եւս 50 տարի չսպասենք», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---