Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած մթերքի իրացումը կպատժվի

Ոչ սպանդանոցային  մորթի արդյունքում գոյացած մթերքի իրացումը կպատժվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ սահմանելով ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված:

Սա, ըստ կառավարության, կնպաստի պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը: Որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում:

Օրենսդրական փոփոխություններն ունեն փաթեթի տեսք, քանի որ փոփոխություններ են նախատեսված նաև «Սննդամթերքի անվտանգության», «Անասնաբուժության մասին» և այլ հարակից օրենքներում:

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած ոչ սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվություն սահմանված չէ:

Օրենքի ընդունումը, տեղեկանքի համաձայն, թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելու և կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը:

Սպանդանոցներում մորթ իրականացնելու արդյունքում այն կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի մսի պատշաճ անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջը առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ և սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում և համապատասխան տրանսպորտային միջոցներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---