ԵՄ Խորհուրդը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ակտիվ երկխոսության շարունակությունը

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի արտգործնախարար, Եվրամիության Խորհրդի նախագահ Լուիշ Ամադուն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններում «լիարժեք ներգրավման»: Լուիշ Ամադուն ասել է այդ մասին` ելույթ ունենալով Մադրիդում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա երեք համանախագահները աշխատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդար եւ հավասարակշռված սկզբունքների հավաքման ուղղությամբ: Եվրամիության Խորհուրդը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ակտիվ երկխոսության շարունակությունը եւ ցանկանում է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի կոչ անի կողմերին բանակցություններում «լիարժեք ներգրավման»,- հայտարարել է Ամադուն, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---