Վարդան Օսկանյան. Հայերը համոզված են, որ մեր տարածաշրջանում նոր պատերազմներ չեն լինի30 նոյեմբերի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների առանձնահատուկ ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության հանդեպ եւ նրանց ջանքերն, ուղղված խնդրի լուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստում: «Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցած մեծ ճանապարհի համար: Նախագահների ու արտաքին գործերի նախարարների միջեւ հաջորդող հանդիպումների միջոցով մենք ստացել ենք մի աշխատանքային փաստաթուղթ, որն արդար է, հավասարակշռված ու նախնական համաձայնության համար հիմք կարող է ծառայել: «Մենք հասկանում եւ գնահատում ենք համանախագահ երկրների ամենաբարձր աստիճանի դիվանագետների հատուկ ուշադրությունն ու նրանց կողմից ներդրվող ջանքերը, որոնք մեծ հույսեր են կապում այս փաստաթղթի հետ եւ գիտակցում են դրա գրանցած առաջընթացը: Եվ սա այն պատճառով է, որ այս փաստաթուղթը հիմնարար խնդրին է անդրադառնում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը` ինքնորոշման միջոցով, ինչպես նաեւ փախստականների ու տարածքների խնդրին, որոնք ծագել են այդ ինքնորոշման պայքարի արդյունքում: Ցավոք, բանակցային գործընթացից դուրս այլ` հակասող ու հուսալքող իրականություն է: Նախ, Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներից պատերազմական կոչեր են հնչում, երկրորդը` Բաքվի կողմից կանոնավոր, կազմակերպված ատելության քարոզչությունը սարսափեցնող աստիճանի է հասել հենց Ադրբեջանի ներսում: Երրորդը` Ադրբեջանի կողմից հակամարտության ու նրա տարածաշրջանի մոնիտորինգն իրականացնող միջազգային դեսպանների առջեւ կամայական խոչընդոտների հարուցումը սպառնում է խաթարել այն նուրբ հավասարակշռությունը, որ մենք պահպանել ենք, եւ չորրորդը` իրենց դատը ներկայացնելու համար այլընտրանքային միջազգային ատյանների նրանց ակտիվ ու ագրեսիվ փնտրտուքը ժխտում է փոխզիջման գնալու նրանց պարտավորությունը: Որքանով էլ մենք լիահույս ենք, որ բանակցված կարգավորումը հնարավոր է, այս թշնամական մթնոլորտը մտահոգում է մեզ: Հայերը հավատացած են, որ մեր տարածաշրջանում նոր պատերազմներ չեն լինի: Ես սա գիտեմ, որովհետեւ մենք այն չենք սկսի, եւ նրանք գիտեն, որ չեն հաղթի: Այս հակամարտության համար ռազմական լուծում չկա: Միակ լուծումը փոխզիջման վրա հիմնված լուծումն է, եւ այս առումով այս փաստաթուղթը յուրաքանչյուր կողմի մերժում է իր առավելագույն ցանկությունը եւ փոխարենը կենտրոնանում խելամիտ, հարգված, ընդունելի լուծման վրա, որը հնարավոր կլինի բացատրել հասարակ մարդուն: Եվ այն հնարավոր կդարձնի սովորական մարդկանց համար ժամանակի ընթացքում ու քաղաքական սահմանների վրայով կրկին կապ հաստատել մի տարածքում, որը կիսված է պատերազմի ու ատելության հետեւանքով: Որպեսզի սա իրականանա, արտառոց մարդիկ, նրանք, որոնց առաջնորդելու ուժն է շնորհված, պետք է հեռատեսություն դրսեւորեն ու վստահություն ներշնչեն, վերստեղծեն կովկասյան տարածքը եւ իրենց ներդրումը բերեն տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը: Այս համատեքստում եւ որպես այս ընդգրկուն եվրոպական կազմակերպության անդամներ` մենք նախանձով ենք նայում Եվրոպայի երկրներին, որոնք բոլորը, անգամ նրանք, որ խորքային ցնցումներ են ապրել համաշխարհային կարգերի փոփոխման արդյունքում, միջոց են գտել խնդիրները օրակարգ մտցնել` առանց թույլ տալու, որ դրանք տապալեն օրակարգը: Գուցե մենք Կովկասում հաջորդը կլինենք, որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար այսպիսի եվրոպական մոտեցում կորդեգրենք»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |